Մայիսի 31-ին, ժամը 18.10-ին, Երևանի Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 31-ին, ժամը 20.50-ին, Երևանի Շիրակի փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է հողաթմբին. վարորդը և 60-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 1-ին, ժամը 02.50-ին, Երևանի Թամանցիների փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի վարորդը և 35-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 1-ին, ժամը 11.30-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի եզրաքարին, ապա առաջ ընթանալով՝ բախվել է շինության հետնամասին. վարորդը և 62-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 1-ին, ժամը 22.15-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում իրար են բախվել «BMW» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «BMW»-ն վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու. վրաերթի ենթարկված քաղաքացին և «Օպել»-ի 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 31-ին, ժամը 15.30-ին, Երևանի Կիևյան փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-32213» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-32213»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 1-ին, ժամը 00.40-ին, Երևանի Ազատության պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի 31-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 31-ին, ժամը 17.15-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրաքարին ու գլխիվայր շրջվել. 28-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 1-ին, ժամը 15.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել երկու «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի վարորդը և 23-ամյա ուղևորուհին, «Օպել»-ներից մեկի 40-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 31-ին, ժամը 22.30-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդա»-ի 32-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 1-ին, ժամը 18.50-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «ԳԱԶել» և «Պեժո» մակնիշի ավտոմեքենաներ. «Պեժո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 1-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 1-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21140», «Աուդի Ա6» և «Ֆրիթլիներ Կոլումբիա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21140»-ի 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 1-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մարգարա ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել դաշտում. 77-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 1-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 22-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել դաշտում. 36-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 1-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 14-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 1-ին, ժամը 22.00-ին, Սևան-Հրազդան ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան ինքնավթարի է ենթարկվել. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 1-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Եղվարդ-Զորավան ճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենային. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Նարեկացու փողոցում «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 1-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Լիֆան Սոլանո» մակնիշի ավտոմեքենաներ. «Լիֆան Սոլանո»-ի 51-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 1-ին, ժամը 23.20-ին, Երևանի Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան և «Հայասա» մոտոցիկլը. 23-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 1-ին, ժամը 16.00-ին, Երևանի Ադոնցի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 14-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 3-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 23,5 կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Օպել»-ի 48-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 2-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցում «Հյունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 2-ին, ժամը 01.05-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ժայռին. 28-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 2-ին, ժամը 03.40-ի սահմաններում, Կողես-Ալավերդի ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 3-ին, ժամը 02.45-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «ԿԻԱ» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԿԻԱ»-ի 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։