fbpx
Իրավական

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 4-ին, ժամը 17.30-ին, Երևանի Իսահակյան և Թումանյան փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 4-ին, ժամը 12.30-ին, Երևանի Արամի և Սարյան փողոցների խաչմերուկում «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 5-ին, ժամը 15.20-ին, Թորոս Վարդանի Կարապետյանը /29.02.1980 Երևանի Այգեստան 9-րդ փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 86-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 4-ին, ժամը 21.30-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Հունդայի» և «Լադա 21905» մակնիշի ավտոմեքենաներ. «Լադա 21905»-ի 30-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 4-ին, ժամը 18.00-ին, Երևանի Ն. Սաֆարյան փողոցում իրար են բախվել անհայտ մակնիշի և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա»-ի 5-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 5-ին, ժամը 17.25-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 53.2 կմ-ին «Միցուբիշի Չարիոտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա քաղաքացու, որը նշված հատվածի երթևեկելի մասում նորոգելուց է եղել իր խափանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան։ «Միցուբիշի Չարիոտ»-ի վարորդը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 6-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Վեդի-Ոսկետափ ճանապարհի 1-ին կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Վանաշեն գյուղի հատվածում բախվել է էլեկտրասյանը. «Նիսան»-ի 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 5-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Մասիս-Մարմարաշեն ճանապարհի կամրջի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2108» և «Նիսան Նոթ» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Նոթ»-ի 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 5-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 9-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-211440» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 68-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Հունիսի 5-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Ստեփանավան-Տաշիր ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 5-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Լոռու մարզի Գարգառ գյուղում վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 5-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Առինջ գյուղում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 5-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Կապանի Դավիթ-Բեկի փողոցում բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային. «ԲՄՎ»-ի 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ