fbpx
Իրավական

Չթույլատրվող ժամի հրավառություն կատարողը հայտնաբերվեց ու տուգանվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հուլիսի 30-ին՝ կեսգիշերն անց, ոստիկանությունում մի քաղաքացուց ահազանգ ստացվեց, որ Սիսակյան փողոցի տներից մեկի մոտ հրավառություն է:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների միջոցառումներով ճշտվեց հրավառությունը կատարողի ինքնությունը:

Նա նույն օրը բերվեց ոստիկանություն: Նրա նկատմամբ կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, տունգանքը՝ 100.000 դրամ:

Հարգելի քաղաքացիներ, վերստին կոչ ենք անում պահպանել համակեցության կանոնները, լռության ժամին չիրականացնել հրավառություններ: Ոստիկանությունը հետևողականորեն հայտնաբերում է օրինախախտներին և ենթարկում պատասխանատվության:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ