FLYONE ARMENIA ընկերությունը նույնականացման ծածկագրեր է ստացել Ավիացիոն միջազգային կազմակերպությունից ու օդային տրանսպորտի միաջազգային ասոցիացիայից։
Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
Ընկերության տնօրենը կարծիք է հայտնել, որ շուտով արդեն քաղաքացիները կկարողանան օգտվել FLYONE-ի ծառայություններից։
Հիշեցնենք, որ ընկերությունը չվերթներ է առաջարկելու մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Մոսկվա, Թեհրան ու Փարիզ։