fbpx
Զինված Ուժեր

Ադրբեջանցիները հայ գերիներին ծեծում ու ստորացնում են․ Human Rights Watch

Geriner

Human Rights Watch Միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի տնօրեն Գիորգի Գոգիան նշել է, որ ադրբեջանցի զինծառայողները ռազմական հանցագործություններ են իրականացնում՝ դաժան ու ստորացնող վերաբերմունք ցուցաբերելով հայ զինծառայողների նկատմամբ։

Գոգիան Twitter-ի իր էջում գրել է, որ ադրբեջանական ուժերը առնվազն 13 հայ զինծառայողի են գերեվարել նոյեմբերի 16-ի մարտերից հետո ու սոցցանցերում տարածված տեսանյութերում երևում է, որ վերջիններիս նկատմամբ ցուցաբերվում է դաժան ու ստորացուցիչ վերաբերմունք։

Գոգիան ընդգծել է, որ ռազմագերու նկատմամբ բռնությունը ռազմական հանցագործություն է։ Նա նշել է, որ տեսանյութերը ցույց են տալիս հայ գերիների նկատմամբ ծեծը, դաժան վերաբերմունքն ու արժանապատվության ստորացումը։

Նրա խոսքով՝ Ժնևի կոնվենցիան պատշպանում է ռազմագերիներին բռնությունից, վիրավորումից ու վախեցնող գործողություններից։ Նա նշել է, որ Ժնևի 3-րդ կոնվենցիայով՝ գերի ընկածները պետք է ստանան ռազմագերու կարգավիճակ և պետք է հետ վերադարձվեն մարտական գործողություններից հետո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ