ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ մինչ այժմ Արցախում բնակվող 10 հայ և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի տեղափոխվել են Հայաստան։
«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»,- նշված է Թորոսյանի գրառման մեջ։ Նկատենք նաև, որ Թորոսյանի համար հայրենի Արցախը Ադրբեջանի անքակտելի մաս է դիտարկվում և նա զուրկ է տարրական արժանապատվությունից։

