fbpx
Աշխարհ

10:50 12/7/2019

Ցնցումներից խուսափելու համար Մերկելը փոխել է հյուրերին դիմավորելու ձևաչափը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փոխել է արտասահմանյան հյուրերին դիմավորելու պաշտոնական արարողության ձևաչափը:

Европейская правда-ն հայտնում է, որ գերմանիայի կանցլերը Դանիայի նոր վարչապետ Մետտե Ֆրեդերիքսոնին է դիմավորել, իսկ երկու երկրների հիմները լսելու ժամանակ նրանք ոչ թե կանգնած են եղել, այլ նստած:

Լրատվամիջոցները սա կապում են նախկինում գրանցված մի քանի դեպքերի հետ, երբ մի քանի պաշտոնական արարողությունների ժամանակ Մերկելը ցնցումներ է ունեցել: Նրանց կարծիքով փոփոխությունը հենց նրա համար է արվել, որ Մերկելը խուսափի ցնցումներից:

 

Վերեվ