Ժամանց

CNN-ը կաբելային շոու կթողարկի, որի կազմում միայն սևամորթ հաղորդավարներ կլինեն

Ամերիկյան CNN հեռուստաալիքը մտադիր է կաբելային հեռուստաշոու թողարկել, որին կմասնակցեն միայն սևամորթ վարողներ, հաղորդում է Page Six-ը:

Հեռուստաալիքը մտադիր է լիովին նոր ծրագրի համար որպես բանավեճի մասնակիցներ մշտական աշխատանքի հրավիրել CNN-ի մեկնաբաններ Էյփրիլ Ռայանին, Էնդրյու Գիլումին, Անժելա Ռային և Բաքարի Սելերսին:

Նոր շոու թողարկելու ծրագիրը հայտնվել է այն բանից հետո, երբ «Նոր օր Ալիսինա Քամերոտի և Ջոն Բերմանի հետ» առավոտյան ծրագիրը բարձր վարկանիշեր է ստացել անցած շաբաթ՝ հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը:

 

«Դա այդ առավոտյան շոուի ամենահուզիչ իրադարձությունն էր ծրագրից Քրիս Կուոմոյի հաղորդավարի պոստից հեռանալուց հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ:

CNN-ը ներկայումս բանակցություններ է վարում, որպեսզի որքան հնարավոր է շուտ առավոտյան եթերում դատարկախոսությունը փոխարինի առանձին հեռուստատեսային շոուով, որը կմրցակցի MSNBC ալիքի ծրագրի հետ` հաղորդավարներ Ջոն Ռեյդի, Ալ Շարփթոնի և Քենդիս Գիբսոնի մասնակցությամբ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ