ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի ուղիղ եթերի համապետական ծնողական ժողովի ընթացքում պատասխանել է հասարակությանը հուզող հարցերին:
«Մեզ հաջողվեց ապահովել կրթության շարունակականությունը՝ նախորդ ուսումնական տարվա ավարտին: Հիմա գալիս է նոր ուսումնական տարին: Ծնողների գերակշիռ մեծամասնությունը ցանկանում է, որ դպրոցները բացվեն: Մեր ցանկությունն էլ է դա»,- ասել է նախարարը՝ ավելացնելով, որ ոչ պաշտոնական հարցման արդյունքում ծնողների շուրջ 80 տոկոսը նշել է, որ երեխաներին պատրաստ է դպրոց ուղարկել:
Այս ամենին զուգահեռ՝ նախարարը կարևորում է նաև հակահամաճարակային կանոնների պահպանումը, որպեսզի դպրոցների բացման գործընթացին նորից փակման գործընթացը չհաջորդի:
https://www.facebook.com/arayik.harutyunyan/videos/10158626189008501/