fbpx
Տեսանյութեր

Ֆելիքս Ցոլակյանը հրաժեշտ է տվել ԱԻՆ աշխատակիցներին

Այսօր Ֆելիքս Ցոլակյանն Արտակարգ իրավիճակների նախարարության կառուցվածքային և տարածքային բոլոր ստորաբաժանումների ներկայացուցիչներին շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար: Նրա խոսքով՝ հրաժարակի դիմում գրելու որոշումը հեշտությամբ չի կայացրել:

 

Գեներալ-լեյտենանտը նշեց, որ 2 տարվա ընթացքում ոլորտային փոփոխությունները հաջողվել են կառուցողական աշխատանքի շնորհիվ: Ֆելիքս Ցոլակյանն իր գոհունակությունը հայտնեց ստորաբաժանումներին՝ իրենց ծառայությանը բարեխիղճ մոտեցում ցուցաբերելու համար:

Պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել նաև Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը: Նրա խոսքով՝ իր կողմից ստանձնած բարեփոխումների ծրագրերը կշարունակվեն. ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ են:

Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ ներկայացուցիչներին կոչ արեց շարունակել աշխատել նույն ոգով՝ ի նպաստ համակարգի զարգացման և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ