Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում և տեսանյութ հրապարակել: Նա հայտնում է, որ Չարենցավանի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած մեկ տարեկան Մանեն հիվանդանոցից դուրս է գրվել:
«Ուրախալի լուր ստացա Մանեից: Նրան այսօր հիվանդանոցից դուրս են գրել: Նա դեռևս կայցելի հիվանդանոց, որպեսզի մշակեն հրդեհից առաջացած վերքերը: Մայրը՝ Ծովինարն, ասեց, որ գնում են եկեղեցի և տեսանյութ ուղարկեց, ինչի մի մասն եմ կիսվում այստեղ:
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր ականջալուր եղան գրառմանս և օգնության ձեռք մեկնեցին այս ընտանիքին: Ես անգնահատելի եմ համարում հոգատարության էներգիան, որին առնչվելու հնարավորություն ինձ պարգևեցիք որպես տեղեկացնող: Շնորհակալ եմ բոլորին, որ կարևորեցիք ու նաև վստահեցիք խոսքերիս: Հուսադրված եմ, որ ձեր բոլորի կամեցողությունն ու բարի ցանկություններն այս ընտանիքին չթողեց ու չի թողնի անտեսվածության, առհամարվածության ու մենակության զգացողություն ունենալ: Գիտեմ, որ իրենց աղոթքներում բոլորին են հիշում ու այդ դրական էներգիան տասնապատիկ ուժգնությամբ տիեզերքը ետ կվերադարձնի բոլորիս՝ մեր ազգին ու մեր պետությանը:
Նրանց խնդրի մասին տեղեկացան պատկան մարմինները՝ ՀՀ վարչապետի և տիկնոջ գրասենյակները, Սոցապ նախարարությունն ու մարզպետարանը, ինչպես նաև տարբեր սոցիալական կազմակերպություններ, և իրենց ուշադրության կենտրոն են առել այս ընտանիքին: Աշխարհի տարբեր ծայրերից, ինչպես նաև հայրենիքում բնակվող հարեհաս բազմաթիվ մարդիկ իրենց աջակցությունը ցուցաբերեցին այս ընտանիքին: Կարծում եմ, որ բոլորի մասնակցությունն այս գործում իրենց կմղի ավելի լավը դառնալ և՛ ընտանիքի, և՛ ազգի, և՛ պետության համար:
Դեռ առիթներ կլինեն անդրադառնալու այս ընտանիքին: Միայն թե շուտ ապաքինվի փոքրիկն ու չարաբաստիկ հրդեհի հետքերը մնան անցյալում կամ գոնե մինիմալի հասցվեն բժշկական միջամտությամբ:
Ներկայումս նրանք բնակվելու են տատիկի մեկ սենյականոց բնակարանում, որն, ըստ Ծովինարի բարվոք պայմաններ չունի, մինչև որ կլուծվի իրենց կացարանի հարցը»,-գրել է Նարեկ Այվազյանը և հավելել.
«Արմեն Բաբայանի հետ նորից եմ խոսել։ Իր կորուստը մեծ ա, իրա տունն ա վնասվել: Հասկանում եմ իր խնդիրը։ Կգա, կհանդիպենք, Ռուսաստանում է: Նաև այլ տներ էլ են տուժվել, ըստ լուրերի, չնայած, որ ԱԻՆ-ը պաշտոնական կայքում տեղեկացրել ա, որ հարևան տներից մեկի պատուհանն էր վնասվել։ Հրդեհի հետ կապված գործ ա բացված ու քննություն ա ընթանում, որը մեզ չի վերաբերվում։ Եթե իհարկե մեծ լինի վնասները՝ վթարային ճանաչվի շենքը, միգուցե բարձրաձայնենք ու պատկան մարմիններից, մեր հայրենակիցներից խնդրենք՝ իրենց օգնելու համար»,-հավել է նա:
Մանրամասնություններին կարող եք ծանոթանալ այստեղ:
https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/videos/4020545964623934/
