Իկոնիկ

50-ականների երեք հանճարեղ ամերիկացի ջազ երաժիշտներ

1950-ականներին ջազային ստեղծագործությունները ենթարկվում էին ոճային որոշ փոփոխությունների։ Հնչյունները դառնում էին ավելի երկարացված, նուրբ և հանգիստ։ Ջազային այս ուղղությանը սկսում են անվանել քուլ ջազ (cool jazz):

Այս նոր ուղղվածության ներկայացուցիչներից ամենավառ և նորարականն էին Մայլս Դեվիսը, Ջոն Քոլթրեյնը և Չեթ Բեյքերը։

Մայլս Դեվիս (Miles Davis) 1926-1991

Մայլս Դեվիսը ամերիկացի ջազ երաժիշտ է և խմբի ղեկավար, որը մեծագույն ազդեցություն է ունեցել 20-րդ դարի երաժշտության զարգացման վրա:

Դեվիսը ստեղծագործում էր ջազային բազմաթիվ ուղղություններով. մոդալ ջազ (modal jazz), քուլ ջազ (cool jazz) և ջազ-ֆյուժն (fusion):

Դեվիսը 13 տարեկանում սկսել է սովորել շեփոր նվագել։

1945 թվականին սովորելով Նյու Յորքի Ջուլիարդ երաժշտական դպրոցում՝ մասնակցել է 52-րդ փողոցի ջեմ-սեսշնին։ Նույն թվականին դարձել է Չարլի Պարկերի կվինտետի անդամներից մեկը՝ ձայնագրելով Now’s The

Time և Billie’s Bounce ստեղծագործությունները:

1945 թվականի վերջում Դևիսը տեղափոխվում է Ս. Լուիզ որպեսզի միանա Բենի Քարտերի նվագախմբին, սակայն աշխատանքը նրան դուր չի գալիս, այդ պատճառով էլ մի քանի ամիս անց նա վերադառնում է Նյու Յորք և կրկին նվագում Պարկերի հետ։

1948 թվականին Դեվիսը ստեղծել է նոնետ, որը ջազի պատմության մեջ մտել է որպես CAPITOL BAND: Նոնետի կազմն այդ ժամանակի համար բավականին յուրօրինակ էր` շեփոր, տրոմբոն, վալտորնա, ալտ և բարիտոն սաքսոֆոն, դաշնամուր, կոնտրաբաս, հարվածային գործիքներ։ Քուլ տերմինն առաջին անգամ հայտնվել Դևիսի

The Birth Of The Cool (1949) սկավառակի վրա:

Ջոն Քոլթրեյն (John Coltrane) 1926-1967

Ջոն Քոլթրեյնը ամերիկացի անվանի ջազմեն է, սաքսոֆոնահար և երգահան։

Երաժիշտը սկզբում նվագել է սաքսոֆոն, 1950-ականներին հիմնականում տենոր սաքսոֆոն, 60-ականներին՝ նաև սոպրանո սաքսոֆոն։

Գործիքային կատարման ասպարեզում նրա նորարարական ներդրումը, յուրօրինակ կատարումները տևական ժամանակ խոր ազդեցություն են թողել ջազի աշխարհի վրա։

Չարլի Փարքերից հետո Քոլթրեյնը համարվել է ամենահեղափոխական նորամուծություններ կատարած և ամենաազդեցիկ սաքսոֆոնահարը ջազի պատմության մեջ։ Նա ճանաչվել է ջազի բնագավառում ավանգարդիստական ոճի առաջատարը, կատարումների գեղարվեստականությամբ աչքի ընկած երաժիշտ և

20-րդ դարի կեսերի ամենակարևոր երաժիշտներից մեկը։

Քոլթրեյնը մշտապես գտնվել է ստեղծագործական որոնումների, փորձարարությունների մեջ, ձգտել է իր արվեստի գրեթե բոլոր մանրամասների մեջ գերազանցել իրնքն իրեն. կատարելագործելով կատարողական տեխնիկան՝ հետազոտել ու ներդրել է նոր արտահայտչաձևեր, նորովի հնչողություններ, նոր տեմբրեր, սաքսոֆոնի դինամիկան ընդլայնելու, հարստացներու նոր ձևեր ու միջոցներ, երաժշտական այդ գործիքի թեմատիկ ու հարմոնիկ հնարավորությունները զարգացնելու, ընդլայնելու եղանակներ, այդ ասպարեզում նոր հորիզոններ է նվաճել՝ իմպրովիզացիան համադրելով տեմբրի ջերմության, դինամիկայի, ռիթմի, անձնական ապրումների հետ։

Չեթ Բեյքեր (Chet Baker) 1929-1988

Չեթ Բեյքերը ամերիկացի ջազմեն, շեփորահար և երգիչ է։
Նա հայտնի է իր նորամուծություններով քուլ ջազ ենթաժանրի մեջ։ Նա համարվել է «քուլ ջազի արքայազն»։
Բեյքերի երաժշտական վերելքը մեծ իմաստով սկսվեց և թափ առավ այն պահից, երբ նա սկսեց Փարքերի բենդում նվագել: Նա 22 տարեկան էր: Փարքերը երիտասարդ շեփորահարին լսելուց անմիջապես հետո որոշեց ընդգրկել նրան իր կվինտետի կազմում:

Փարքերի հետ կարճատև, բայց փայլուն համագործակցությունից հետո Բեյքերը նույն տարում միացավ Ջերի Մալիգենի կվարտետին:

Այս ընթացքում ստեղծվեց Բեյքերի ձեռագիրը հիանալիորեն ընդգծող գործը։

1953 և 1954 թվականներին նա ճանաչվեց որպես տարվա լավագույն ջազմեն և վոկալիստ։ 1954թ. թողարկվեց նրա վոկալ դեբյուտային ալբոմը Chet Baker Sings անվամբ, որը նոր ճանապարհ հարթեց նրա համար ջազի աշխարհում: Այսպիսով նա դարձավ քուլ ջազի արքայազն և խորհրդանիշ։

Բեյքերը յուրահատուկ էր և չափազանց տարբերվող ոչ միայն իր նվագով, այլև իր ձայնով, ապա՝ արտաքինով։ Նրա նուրբ, գայթակղիչ ձայնը համահունչ էր իր արիստոկրատ արտաքինի և շարժուձևի հետ։

Աննա Մարտիրոսյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ