Գրոզնի» հեռուստաընկերության Telegram-ալիքում տեղադրված տեսաուղերձում Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին հրավիրել է իր երկիր այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղարությունը չեչեն առաջնորդին ներառել է «սև ցուցակում»:
Կադիրովը նշել է, որ ցանկանում է խոսել ու պարզել, թե ով է իրականում խախտում մարդու իրավունքները։
Մինչ այս Մայք Պոմպեոն հայտարարել է, որ նախագահ Ռամզան Կադիրովն ընդգրկվել է «սև ցուցակում»: ԱՄՆ-ը մեղադրում է Չեչնիայի ղեկավարին խոշտանգումների կազմակերպման, արտադատական մահապատիժների և այլ հանցագործությունների մեջ: