fbpx
Աշխարհ

Աշխարհում կորոնավիրուս է հաստատվել 25 միլիոնից ավելի մարդու մոտ

Worldometers պորտալից տեղեկանում ենք, որ աշխարհում կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել 25,092,458  մարդու մոտ, որոնցից 17,431,279-ը արդեն իսկ առողջացել է, իսկ 844,657-ը` մահացել:

Աշխարհում առաջատարը ԱՄՆ-ն է, որտեղ հաստատվել են ամենաշատ դեպքերը, ինչպես նաև մահվան և առողջացման դեպքերը: ԱՄՆ-ին հաջորդում է Բրազիլիան, ապա Հնդկաստանը, որտեղ կորոնավիրուսի բռնկում է նկատվում:

Հայտնենք, որ չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանում նույնպես շատ դեպքեր են գրանցվել` երկրում  կորոնավիրուսից մահացության ցուցանիշը ավելի ցածր է:

Տվյալներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ