ՀՀ առողջապահության նախարարությունը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում կարող են ներգրավվել բժշկական կենտրոնները:
«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում ներգրավվելու ցանկություն ունեցող բժշկական կենտրոնները կարող են հայտ ուղարկել ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչություն` [email protected] էլեկտրոնային հասցեով:
Դիմող կազմակերպությունները պետք է հաշվի առնեն իրենց շենքային պայմանները` սանիտարական և հակահամաճարակային նորմերին համապատասխանության առումով, որպեսզի մատուցվող այլ բժշկական ծառայությունները հնարավոր լինի համատեղ իրականացնել կամ դադարեցնել: Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել բժշկական անձնակազմի առկայությունը, որն այս պահին ընդգրկված չէ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում այլ բժշկական կենտրոններում»,-ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2658810497693396