Կորոնավիրուսի հետևանքով 18 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 34 տարեկան կին է

Հրապարակող՝

elon-musk-1100×733

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր տեղեկատվություն է հայտնում` ՀՀ-ում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի և մահվան դեպքերի վերաբերյալ:

Նախարարությունը մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է, որ պացիենտները եղել են 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 84 (կին), 78 (կին), 34 (կին), 93 (կին), 83 (կին), 39 (կին), 71 (տղամարդ), 68 (տղամարդ), 78 (տղամարդ), 75 (տղամարդ), 68 (տղամարդ), 54 (կին), 73 (տղամարդ), 75 (տղամարդ), 82 (տղամարդ) և 70 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության 535 նոր դեպք է հաստատվել, իսկ 520 մարդ առողջացել է:

Ամենաթարմ