fbpx
Առողջապահություն

Կորոնավիրուսի հետևանքով 3 մարդ է մահացել. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր տեղեկատվություն է հայտնում` ՀՀ-ում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի և մահվան դեպքերի վերաբերյալ:

Նախարարությունը մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է, որ պացիենտները եղել են 61 (կին), 55 (տղամարդ) և 81 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 251 է:

Հայտնենք, որ ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 263 նոր դեպք և 250 առողջացած։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ