ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի պանդեիայի հետևանքով ստեղծված իրավիճակը մեղմելու համար ձեռնարկել է մի շարք միջոցառումներ: Ստորև կարող եք ծանոթանալ կառավարության կողմից ստեղծված 4-րդ և 6-րդ միջոցառումներին ամբողջ մանրամասնություններով:
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխա (2006 թվականի ապրիլի 1-ին կամ դրանից հետո ծնված երեխա) և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը՝
1) երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում.
2) ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսն 2020 թվականի մարտի 25-ի դրությամբ չի աշխատում կամ զրկված է ծնողական իրավունքներից, կամ մահացած է, կամ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է մահացած, կամ անհայտ կորած.
3) միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողներն ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում:
Հրատապ դրամական աջակցությունը չի նշանակվում, եթե՝
1) աշխատանքից ազատված ծնողի համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը (միջին ամսական աշխատավարձի չափը հաշվարկվում է ծնողի համար հունվար և փետրվար ամիսներին հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հանրագումարը երկուսի բաժանելու միջոցով).
2) ծնողը 2020 թվականի մարտի 25-ի (ներառյալ) դրությամբ՝
ա. աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա, կամ
բ. հանդիսացել է անհատ ձեռնարկատեր և գործունեությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չէ:
Աջակցությունը տրամադրվում է միանվագ։
Աջակցությունը տրամադրվելու է ընտանիքում առկա մինչև 14 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար՝ 100.000-ական դրամի չափով:
Աջակցության տրամադրման համար անհրաժեշտ չէ որևէ դիմումի ներկայացում: Աջակցության այս միջոցառման շահառուների տվյալները Սոցիալական ապահովության ծառայությանը փոխանցելու է Պետական եկամուտների կոմիտեն:
Գումարը շահառուին վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկային փոխանցման միջոցով: Բանկն ընտրվելու է պատահականության սկզբունքով (բացառությամբ, եթե շահառուն ներկայացրել է դրամական աջակցությունը համապատասխան համաձայնագիր կնքած այլ բանկի միջոցով վճարելու դիմում):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Եթե գումարը բանկային հաշվին փոխանցելուց հետո 3 ամիսների ընթացքում շահառուն պահանջ չի ներկայացնում գումարի նկատմամբ, այն վերադարձվում է ՀՀ պետական բյուջե:
Եթե դուք ցանկանում եք հասկանալ` արդյոք այս միջոցառման շահառու եք, թե` ոչ, ապա կարող եք ձեր տվյալները մուտքագրել այստեղ:
https://www.facebook.com/armgovernment/videos/702595590505601/?__xts__[0]=68.ARBXEnPTfcgHTpZRFt4p5IVLTfCvm80JbPZBGtlUcGyE83yAjQAjFBrQQpgpq4xOtLQDzB91iXh0XI5MTGO8cqr_V5LI9ojHeDJpYbhCdw9y4dWEAR6NWHW0RiPfnsNktYsaMeZ2nXKaLULdiO3eG18RKRfY6zmj1W3yFT3ZzQ7O4ICcNNWVs5a8kiHxwXXzkTF7_3yYc4IOrRGVaPz0z984WP_IXyRu2T2mceurDphCTZ_Qo46kcxlAYbJxDdCiBA9JpFmUkSIUhmS0nemJxJDtmkOHFHJDAGIOd7lwgFyDGE5o6kAOR8TDLnWUSmyxXPXq3HUz-5XloLUFyyUkTVN7NXG4EbOsGPLu8A&__tn__=-R
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 6-րդ միջոցառման շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն ֆիզիկական անձինք, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ անընդմեջ, առնվազն 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ը ժամանակահատվածում (կամ հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվելու և կրկին աշխատանքի ընդունվելու ժամանակահատվածը չի գերազանցել 3 աշխատանքային օրը), սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում:
Սույն աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք՝
1) ում աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը (հաշվարկվում է 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին աշխատողի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հանրագումարը երկուսի բաժանելու միջոցով).
2) ով 2020 թվականի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաև այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա.
3) 2020 թվականի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չի եղել.
4) ով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 358-Լ որոշմամբ սահմանված միջոցառման շահառու է հանդիսացել։
Սույն ծրագրի շահառու չեն կարող դառնալ նաև այն քաղաքացիները, ովքեր աշխատել են բանկերում, վարկային կազմակերպություններում, գրավատներում, ապահովագրական ընկերություններում, արտարժույթի փոխանակման կետերում, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպություններում, ներդրումային կազմակերպություններում, ներդրումային ֆոնդերում, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպմամբ և այլ նմանատիպ գործունեությամբ զբաղվող ընկերություններում:
Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով` 68,000 ՀՀ դրամի չափով:
Աջակցության տրամադրման համար անհրաժեշտ չէ որևէ դիմումի ներկայացում: Աջակցությունը նշանակում և վճարում է Սոցիալական ապահովության ծառայությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի և հարկային մարմնից ստացված տվյալները՝ 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ անձանց աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ:
https://www.facebook.com/armgovernment/videos/249644702872150/?__xts__[0]=68.ARAI634FwDG8nd9eARsLV_DBb-uWkFMtQh6Nv-Hfp7ydKIsTjUo5Ca9SpNyTk9xJKqJ-UZMQNxsNZLt5rrlNdwz8FalRsgRus_8O4aOmYmPklE4gSFqG22Qber2C5W4CZ5q-1GFiD3Bwn-l_AKK8_TEoYsVFdCSRFaZeT5D_lsG05hg3ZQhjwQ2JDpJXLIFwK8yilMf9hyM81TWh3Erca2kgV0M97qnaBqX1wZWwIa1r48q0yzLWw5GXRa1Yejdcx2IHRFBFl0X4pFi-om0d8LN7qKdo5yo39InTyI516JLLysXbv0sr8WjZyuuGrymijdyfbz3YYL0ShMsswtDFuWsMkDgNSIZu2mIn2g&__tn__=-R
Գումարը շահառուին վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկային փոխանցման միջոցով: Բանկն ընտրվելու է պատահականության սկզբունքով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Եթե գումարը բանկային հաշվին փոխանցելուց հետո 3 ամիսների ընթացքում շահառուն պահանջ չի ներկայացնում գումարի նկատմամբ, այն վերադարձվում է ՀՀ պետական բյուջե:
Եթե դուք ցանկանում եք հասկանալ` արդյոք սույն միջոցառման շահառու եք, թե` ոչ, ապա կարող եք ձեր տվյալները մուտքագրել այստեղ:
Այլ միջոցառումներին ծանոթանալու համար կարող եք անցնել հղումով:
