fbpx
Առողջապահություն

Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ

Այսօր` ապրիլի 2-ի ասուլիսի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ կորոնավիրուսով վարակված պացիենտներից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

«4-ը բավական տարեց՝ ավագ սերնդի մեր քաղաքացիներն են, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ, միայն մեկն է երիտասարդ, սակայն նրա հիվանդությունների շրջանակը պարզման ընթացքում է, քանի որ շատ ատիպիկ թոքաբորբ է տանում»,- ասաց նախարարը։

Հարցին, թե արհեստական շնչառության քանի՞ սարք ունի Հայաստանը և քանի՞սն է օգտագործվում, Արսեն Թորոսյանը պատասխանեց.

«Մենք այս պահին ունենք մոբիլիզացված միայն այս խնդրի լուծման համար մոտ 55 առանձին սարք, այսինքն՝ ուրիշ ոչ մի բանի համար չօգտագործվող. դրանցից 5-ն է զբաղված։ Սարքերի քանակը կմեծանա՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ներգրավմամբ, որտեղ մենք ունենք ևս 20 սարք։ Հատուկ չվերթով Չինաստանից եկող սարքերի թիվ ունենք մոտ 100՝ մի տեսակի, ևս 5 թե 6 սարք նույն ինքնաթիռով՝ մեկ այլ մոդելի։ Եվս 50 սարք արդեն պատվիրել ենք, որոնց մի մասը կլինի ապրիլի կեսին, մյուս մասն էլ մայիսի կեսին»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ