ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հերցերի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստի քննարկման ժաման ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ հունիսի 11-ի երեկոյան դրությամբ, կորոնավիրուսային վարակով 120 պացիենտ սպասում է հոսպիտալացման։
Նախարարի խոսքով՝ պացիենտների մի մասը տանն է սպասում, մյուսը՝ տարբեր բուժկենտրոններում են։
«Տանը սպասող հիվանդների մեջ, չկան ծանր վիճակում գտնվող պացիենտներ, ում սատուրացիան՝ թթվածնի հագեցվածությունը արյան մեջ 80-ից ցածր է»,-նշեց նախարարը։
Թորոսյանը նաև հավելեց, որ սպասողների մեջ կան միջին ծանրության պացիենտներ, ում սատուրացիան 80-90 է, իսկ իրավիճակը նախկին 5-6 օրվա համեմատ էական տարբեր է, քանի որ մերժման դեպք տեղի բացակայության պատճառով չկա: