ՀՀ հակակոռուպցիոն դատարանը 2024թ․ սեպտեմբերի 6-ին մերժել է Գլխավոր դատախազության հայցը՝ ուղղված Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ: Հայցը վերաբերում էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, սակայն դատարանը որոշում է կայացրել մերժել այն։ Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նախարարը նշել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մեխանիզմը կիրառվում է բոլորի նկատմամբ՝ անկախ պաշտոնի կամ կարգավիճակի: Նա ընդգծել է․ «Այո, իր մասով վարույթ ունեցել ենք, ժամանակին ներկայացվել է հայցը դատարան և եթե չեմ սխալվում հայցադիմումը մերժվել էր դատարանում։ Չեմ հիշում պատճառաբանությունը, մենք չենք բողոքարկել այդ որոշումը»։
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի վերաբերյալ նախկինում շրջանառվում էին տեղեկություններ, որոնք կապվում էին կոռուպցիայի հետ։ Սակայն նախարարն ընդգծել է, որ եկեղեցու մաքրումը պետք է իրականացվի քաղաքացիների ցանկությամբ և նրանց մասնակցությամբ։

