Վարձավճարով «Ասթոն Վիլա» տեղափոխված Ֆելիպե Կոուտինյոն խոսել է իր տեղափոխության մասին։
Ֆուտբոլիստի խոսքերը փոխանցում է Sky Sports-ը։
Նա նշել է, որ իրեն դուր է գալի Անգլիայի Պրեմիեր Լիգայում ու ինքը կարոտել էր այդ ամենին։
Կոուտինյոյի խոսքով՝ խաղերը շատ ինտենսիվ են ու պետք է հարմարվել։
Կիսապաշտպանն ասել է, որ «Բարսայում» այլ կերպ է․ այնտեղ շատ ժամանակ ես լինում գնդակով, բայց ինքը չի ուզում ապրել անցյալով։
Նա նաև նշել է, որ «Ասթոն Վիլայի» մարզադաշտի մթնոլորտն անհավանական է։

