Համաճարակաբանը նշել է COVID-19-ից լիակատար պաշտպանության միջոցը

«ՍպուտնիկV»-ով իմունացումը, իսկ այնուհետև ռնգային պատրաստուկով կրկնապատվաստումը, հավանաբար, լիակատար պաշտպանություն կապահովի ոչ միայն COVID-19-ի ծանր ընթացքի, այլև սկզբունքորեն կորոնովիրուսով վարակվելու դեպքում:

Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի (ՀՄԱԳՀԿ) տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Մենք կարծում ենք, թեեւ դա հարկավոր կլինի ուսումնասիրել կլինիկական փորձարկումների ընթացքում, որ այդ իմունիտետը կլինի ստերիլ, այսինքն՝ պատվաստված մարդը կունենա ոչ միայն հորմոնալ, այլեւ մուկոզալ իմունիտետ՝ ներշնչման դրունքների մակարդակով»,-ասել Է նա:

Ալեքսանդր Գինցբուրգը նշում է, որ պատրաստուկն այս եղանակով ընդունելու շնորհիվ ստեղծվում Է «անկախ արգելք», որը խոչընդոտում Է վիրուսի թափանցումը:

Ամենաթարմ