Հայաստանի Հանրապետությունում մարտի 11-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 421842 դեպք, որոնցից 407933 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3707 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 2759 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 128 նոր դեպք, ապաքինվել են 350-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել է 5 մարդու կյանք։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8568 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1567 է: Մինչ այս կատարվել է 2930081 թեստավորում։