Առողջապահություն
11:08 28/10/2021

Հայաստանում գրանցվել է քովիդի 2300-ից ավել նոր դեպք

Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 28-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 302 450 դեպք, որոնցից 264 678-ն` առողջացած:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է քովիդի 15 818 թեստավորում, որից գրանցվել է 2307 նոր դեպք, առողջացել են ևս 962 հիվանդ։ Մեկ օրում գրանցվել է 38 մահվան դեպք։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով 6189 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1280 է:

Նշվում է նաև, որ ընդհանուր կատարվել է 2 048 128 թեստավորում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ