Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 2479 նոր դեպք, ապաքինվել են ևս 2374-ը։
Այս մասին տեղեկանում ենք կառավարական stopcov.ge հատուկ կայքից։
Նշվում է, որ առայսօր Վրաստանում գրանցվել է քովիդի 664813 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 614855-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 9510 պացիենտներ, որոնցից 42-ը անցած օրվա ընթացքում։