Մյունխենի «Բավարիան» նոր ռեկորդ է սահմանել Գերմանիայի Բունդեսլիգայում։
Այս մասին հայտնում է Gracenote Live-ը։
«Բավարիան» առաջնության վերջին խաղում կարողացավ 5-1 հաշվով հաղթել տանտերերին՝ «Բայեր» Լևերկուզենին։
Բոլոր 5 գոլերը մյունխենցիները խփել են առաջին կեսում։ Սա ռեկորդային է։ Առաջին անգամ Բունդեսլիգայում որևէ թիմ հյուրընկալվելիս հաղթում է տանտիրոջը առաջին խաղակեսում 5 գնդակի տարբերությամբ։

