Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խոսել է քովիդի ազդեցությունից։
Գուտերեշին մեջբերում է Euronews-ը։
ՄԱԿ գլխավոր քարտուղարն ասել է, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով 100 միլիոն մարդ աղքատության մեջ է հայտնել։
Նրա խոսքով՝ ևս 4 միլիարդ մարդ զրկվել է սոցիալական աջակցությունից, առողջապահությունից և աշխատանքի պաշտպանությունից:
Գուտերեշն ասել է, որ այսպիսի անհավասարությունը նոր բռնությունների ու հակամարտությունների համար պարարտ հող է ստեղծում։