Հայաստանի Հանրապետությունում հունվարի 31-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 367795 դեպք, որոնցից 336005 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 22202 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 4673 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 1362 նոր դեպք, ապաքինվել են 286-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել է 7 մարդու կյանք։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8053 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1533 է: Մինչ այս կատարվել է 2726988 թեստավորում։