fbpx
Առողջապահություն

Քովիդը մեկ օրում 30 մարդու կյանք է խլել

Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 19-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 414764 դեպք, որոնցից 388780 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 16088 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 5879 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 1469 նոր դեպք, ապաքինվել են 2587-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել է 30 մարդու կյանք։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8308 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1567 է: Մինչ այս կատարվել է 2857715 թեստավորում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ