Ապրիլի 4-ի կառավարության նիստի ընթացքում սոցիալական ոլորտում ներկայացված խնդիրները քննարկելուց հետո ելույթ ունեցավ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նախարարը իր ելույթն այսպես սկսվեց
«Այսքան վատ բան խոսելուց հետո, թու, թու, թու, հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում ցրտահարություն 99 տոկոսով չի սպասվում, ապրիլի և մայիսի տեղումների քանակը նորմայից ավելի է լինելու, հունիսին` նորմայի սահմաններում, ջերմաստիճանի փոփոխության հետ կապված` գետերի ելքերը մեծանալու են, անցած տարի եղել է 60-80 տոկոս, այս տարի 120, ջրառատ է լինելու. մենք ունենք գետերով նշած, թե որ գետերի համար: Այս մասին ինֆորմացիան տվել եմ և´ Տարածքային կառավարման նախարարություն, և´ մարզպետարաններ: Բոլորը տեղեկացված են, բայց կա այսպիսի բան, որ 3-4 օր առաջ մենք կարող ենք հստակ ասել՝ վարարում կարո՞ղ է լինել, թե՞ չէ, դա կախված է օդային ալիքներից և ինտենսիվ ալիքներից»:
Խոսելով Սևանա լճի մակարդակի մասին՝ նա հայտնեց, որ այն 45 սմ մոտ կբարձրանա հունիսի 1-ին:
«Կունենանք մոտ 570 մլն խմ ջուր ավել, որը էսօր, Արփա Սևանն էլ երեկ բացվել է, մոտ 150 մլն խմ ջուր էլ, որ պետք է գար տարվա վերջին, հունվարի 1-ի դրությամբ Սևանի մակարդակը 5-10 սմ ավելի կլինի էս տարվա համեմատ ջրառից հետո»:
Նախարարի խոսքով` Արփի ջրամբարում պատվարի խնդիր կա, բնապահպանական խնդիրներ կան: Ըստ նրա` ջրամբարների մեծ մասի պատվարների ուսումնասիրության խնդիր պետք է դրվի, Փաշինյանը վստահեցրեց, որ կառավարության օրակարգում է հարցը, իսկ տարին գյուղատնտեսության համար 99 տոկոսով բարենպաստ է լինելու: