Սեպտեմբերի 7-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է ցուցադրական պարապմունք՝ «անձնակազմի գործողությունները տագնապով վերկացի ժամանակ» թեմայով։
- Մի քանի օրից մեկնարկում են նոր եռամսյա հավաքները
- Պահեստազորայինների հետ մարտավարական պարապմունքներ են անցկացվել
«Ստուգվել են զինծառայողների տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի բերման ժամանակ, կատարելագործվել են նրանց ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունն ու դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու կարողությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։