fbpx
Գիտություն

Ցուկերբերգը ներկայացրել է Meta-ի ընդլայնված իրականության խելացի ակնոցը

Ամերիկյան Meta ընկերությունը ցուցադրել է Orion «խելացի» ակնոցի առաջին լիարժեք ֆունկցիոնալ նախատիպը։ Սարքը կառավարվում է նաև ձայնային հուշումների միջոցով, գրում է Daily Mail-ը:

Meta Connect միջոցառման ժամանակ ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ներկայացրել է Orion-ը, որը, ըստ նրա, «աշխարհում երբևէ եղած ամենաառաջադեմ «խելացի» ակնոցն է»:

Orion-ն ունի փոքրիկ ներկառուցված պրոյեկտորներ: Սա թույլ է տալիս հոլոգրաֆիկ պատկերներ նախագծել այնպես, կարծես այդ առարկաները գոյություն ունեն իրական աշխարհում: Orion-ը կառավարվում է ձայնային հուշումների և «նեյրոնային ինտերֆեյսի» միջոցով:

Meta-ն նախատեսում է սարքում ավելացնել տեսանյութերի ստեղծման, ինչպես նաև իրական ժամանակում անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն թարգմանություն կատարելու հնարավորություններով:

Meta-ն նաև նախատեսում է աշխատել ակնոցն ավելի փոքր, էլեգանտ և էժան դարձնելու վրա, նախքան այն սպառողներին տրամադրելը: Սարքի ներկայացման ժամկետը չի նշվում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ