Ամերիկյան Facebook ընկերության բաժնետերերը կրկին փորձել են տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից հեռացնել կառույցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին:
Այս մասին տեղեկությունը ներկայացված է ԱՄՆ-ի արժեթղթերի և բորսաների դաշնային հանձնաժողովին ուղղված առաջարկում:
«Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը 2012 թվականից ի վեր նախագահում է տնօրենների խորհրդում»,-նշել են բաժնետերերը՝ ընդգծելով, որ իրենք սահմանափակ հնարավորություններ ունեն Ցուկերբերգի իշխանական լիազորությունների վերահսկման հարցում:
Ընկերությունում հաշվարկել են, որ տվյալ հանգամանքը թուլացնում է Facebook-ի ղեկավարությունն ու դրա կառավարման նկատմամբ վերահսկողությունը: