fbpx
ՏՏ

Ցուկերբերգը պաշտպանել է Facebook-ի հավելվածներում տվյալների ծածկագրումը

Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդես է եկել ի պաշտպանություն իրեն պատկանող սոցիալական ցանցերում ու հավելվածներում տեղեկատվության լրացուցիչ ծածկագրումն ապահովելու ընկերության պլանների՝ չնայած այն երկյուղներին, որ դա բացասաբար կազդի օգտատերերի տվյալների պահպանության և Համացանցում հանցավորության դեմ պայքարի վրա: Ինչպես փոխանցում է Reuters-ը,  համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել ընկերության նիստի ժամանակ:

Facebook-ի ղեկավարը նշել է, որ պետք է միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ կտան նվազագույնի հասցնել միջանցիկ ծածկագրման կիրառման հետ կապված ռիսկերը և ապահովել օգտատերերի, հատկապես անչափահասների անվտանգությունը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի իշխանությունները դիմել են Facebook-ին՝ խնդրելով կասեցնել այն պլանների կատարումը, որոնք տեղեկատվության լրացուցիչ ծածկագրում են ենթադրում նրան պատկանող սոցիալական ցանցերում ու հավելվածներում: Բաց նամակը հրապարակվել է բրիտանական կառավարության կայքում: Տեքստում ընդգծվում է, թե «չի կարելի թույլ տալ, որ ընկերություններն օգտվեն անպատժելիությունից», երբ գործը վերաբարում է երեխաների կյանքին ու անվտանգությանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ