Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում

Հրապարակող՝

Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում

Մարկ Ցուկերբերգը մեկնել է Պանամա՝ նշելու իր 40-ամյակը, որտեղ, ենթադրաբար, գտնվում է միլիարդատիրոջ նոր՝ 300 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավը:

Ցուկերբերգը, ով հրապարակայնորեն չի հաստատել, որ ինքն է Launchpad կոչվող զբոսանավի սեփականատերը, երկուշաբթի օրը մասնավոր ինքնաթիռով ժամանել է Կենտրոնական Ամերիկայի այս երկիր, հայտնում է BI-ն։

Ցուկերբերգը Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, որ նա մասնավոր ինքնաթիռում է: Տեսանյութում, որը կրում է «Ճանապարհորդական ռեժիմը միացված է» անվանումը, Ցուկերբերգը Meta Quest 3 վիրտուալ իրականության ականջակալով է:

Թեև Ցուկերբերգի եւ նրա թանկարժեք նավի ճշգրիտ վայրը դժվար է հաստատել, զուգադիպությունները շատ են ենթադրելու համար, որ միլիարդատերը երեքշաբթի օրը նավի վրա նշել է իր ծննդյան տարեդարձը:

Bloomberg Billionaires Index-ի համաձայն՝ Ցուկերբերգը ներկայումս աշխարհի չորրորդ ամենահարուստ մարդն է՝ 167 միլիարդ դոլար կարողությամբ։

Հաղորդվում է, որ նա 300 միլիոն դոլար է ծախսել «ինքն իրեն ծննդյան նվեր մատուցելու համար»:

Ամենաթարմ