Դիետոլոգ, սննդաբան Իրինա Պիսարեւան պատմել է, թե ցուրտ սեզոնին ինչ ըմպելիքների պետք է նախապատվություն տալ։
Պիսարեւան առողջարար ըմպելիքներ է անվանել ցուրտ սեզոնի համար և կոչ է արել խմել քրքումի լատտե և մասուրի արգանակ: Առաջին ըմպելիքը պատրաստվում է քրքումով, հիլով, սև պղպեղով և բուսական կաթով, ինչն ավելի ինտենսիվ է դարձնում: Մասնագետը մասուրի արգանակն անվանել է բավականին հզոր հակաօքսիդանտ, այն կարող են խմել նաև երեխաները։
«Այն պարունակում է հանքանյութեր, որոնք օգնում են սրտանոթային համակարգի տարբեր հիվանդությունների և արթրիտի կանխարգելմանը, օգնում է նվազեցնել արյան շաքարի մակարդակը։ Մասուրի արգանակը պետք է նախապես եփել, սովորաբար՝ գիշերը»,- ընդգծել է նա։
Բժիշկը նաև խորհուրդ է տվել բուսական թեյի վրա հիմնված ըմպելիքին ավելացնել սառեցված չորացրած հատապտուղներ, ինչը նրան տալիս է հարուստ համ և գույն: Նրանք ունեն շատ ավելի մեծ քանակությամբ սննդանյութեր, քան սառեցված հատապտուղները: