fbpx
Աշխարհ

Հս․ Կորեայի լրատվամիջոցները Կիմ Չեն Ինին առաջին անգամ ցույց են տվել դիմակով

Կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ Հյուսիսային Կորեայի ԶԼՄ-ները հրապարակել են կադրեր, որտեղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը պատկերված է բժշկական դիմակով։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է հարավկորեական Yonhap գործակալությունը։

Հյուսիսային Կորեան մայիսի 12-ին հայտարարել է կորոնավիրուսի առաջին դեպքի հայտնաբերման մասին։ Երկրի պետական լրատվական գործակալությունը ստեղծված իրավիճակն անվանել է «խոշոր արտակարգ իրադարձություն»։ Այս առնչությամբ Կիմ Չեն Ինի նախագահությամբ տեղի է ունեցել Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի նիստը։ Հանդիպման բոլոր մասնակիցները դիմակներով են եղել, ելույթի ժամանակ Կիմ Չեն Ինը հանել է դիմակը։ Հանդիպման սկզբի կադրերը հրապարակել է ԿԺԴՀ կենտրոնական հեռուստատեսությունը։

Նիստի ընթացքում Հյուսիային Կորեայի ղեկավարը հրահանգել է բոլոր քաղաքներում լոքդաուն սահմանել։ Նրա խոսքով՝ իշխանությունների խնդիրն է «հնարավորինս շուտ վերացնել» վիրուսը, կանխել դրա տարածումը և արագ բուժում կազմակերպել։ Հանդիպման մասնակիցները քննադատել են հակահամաճարակային ոլորտի աշխատողներին «անպատասխանատվության և ոչ կոմպետենտության» համար՝ մատնանշելով առողջապահական համակարգը «առավելագույն արտակարգ կարանտինի» ռեժիմ տեղափոխելու անհրաժեշտությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ