Ցյանցզյան քաղաքում կվարձատրեն կորոնավիրուսի ախտանիշներով բուժհաստատություն դիմողներին

Չինաստանի Հուբեյի նահանգի Ցյանցզյան քաղաքի բնակիչներին կտրվի  1000-ից մինչեւ 10 հազար յուան, եթե նրանք կամավոր դիմեմ բուժհաստատություն և հայտնեն, որ իրենց մոտ կա բարձր ջերմություն և կորոնավիրուսի այլ ախտանիշներ, այս մասին հայտնում է տեղական կառավարությունը։

ՌԻԱ Նովոստինի հաղորդմամբ՝ 1000 յուան  կստանան Ցյանցզյան քաղաքի այն բնակիչները, որոնք բուժհաստատություն կդիմեն բարձր ջերմությամբ,սակայն նրանց մոտ այլ ախտանիշներ չի հայտնաբերվի։ 2000 յուան կստանան վարակված անձանց ցուցակում հայտնվողները, իսկ 10 հազար յուան կստանան այն անձինք, որոնց մոտ կհայտնաբերվի կորոնավիրուս։

Ծրագիրը գործելու է փետրվարի 27-ից մինչև մարտի 2-ը:

Ամենաթարմ