ՌԻԱ Նովոստի
Պուտինին կորոնավիրուսից պաշտպանելու բոլոր միջոցներն իրականացվում են
Рia.ru-ի հաղորդմամբ Կրեմլը հայտնել է կորոնավիրուսից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պաշտպանելու համար բոլոր անհրաժեշտ միջոցառումների իրականացման մասին։ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, -«Այն ամենն, ինչն անհրաժեշտ է նախագահի շրջապատում կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար, արվում է: Իրականում խոսքը սովորական կանխարգելիչ հիգիենիկ միջոցառումների մասին է, որոնք պետք է ձեռնարկեն ՌԴ բոլոր քաղաքացիները»։ Հիշեցնենք, որ…
Ցյանցզյան քաղաքում կվարձատրեն կորոնավիրուսի ախտանիշներով բուժհաստատություն դիմողներին
Չինաստանի Հուբեյի նահանգի Ցյանցզյան քաղաքի բնակիչներին կտրվի 1000-ից մինչեւ 10 հազար յուան, եթե նրանք կամավոր դիմեմ բուժհաստատություն և հայտնեն, որ իրենց մոտ կա բարձր ջերմություն և կորոնավիրուսի այլ ախտանիշներ, այս մասին հայտնում է տեղական կառավարությունը։ ՌԻԱ Նովոստինի հաղորդմամբ՝ 1000 յուան կստանան Ցյանցզյան քաղաքի այն բնակիչները, որոնք բուժհաստատություն կդիմեն բարձր ջերմությամբ,սակայն նրանց մոտ այլ ախտանիշներ չի…
Նատալյա Օրեյրոն և Ռիտա Օրան կդառնան Նոր ալիքի աստղային հյուրեր
Երգչուհիներ Նատալյա Օրեյրոն եւ Ռիտա Օրան Սոչիում ելույթ կունենան «Նոր ալիքում»: Այդ մասին, հայտնել Է sochi.com. պորտալը: Աստղերը կդառնան երիտասարդ կատարողների երաժշտական մրցույթի հատուկ հյուրերը: Օրեյրոն կերգի օգոստոսի 25-ին՝ Իգոր Կրուտոյի ստեղծագործական երեկոյի ժամանակ: Օրան իր հիթերը կկատարի օգոստոսի 29-ին՝ ստուգատեսի փակմանը: Ծրագրում նաեւ հայտարարված են ռուսաստանցի հայտնիները՝ Ֆիլիպ Կիրկորովը, Անի Լորակը, Լեոնիդ Ագուտինը,…
Վրաստանը պատրաստվում է մայրուղի կառուցել Ռուսաստանի հետ սահմանի մերձակայքում
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է Ռուսաստանի հետ սահմանի ուղղությամբ նոր արագագնաց մայրուղու կառուցման մասին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նրա խոսքով՝ նախագծի իրացումը կսկսվի այս տարվա վերջին։ «Պատմական նշանակության նախագիծը կստորագրվի մի քանի օրից և տարեվերջին կսկսվի Քոբի-Գուդուարի հաղորդագծի կառուցումը՝ թունելի հետ միասին»,-հայտարարել է Բախտաձեն։ Ըստ նրա՝ հաղորդագիծը կդառնա ամենաերկար թունելներից մեկը և…
Էդ Շիրանի նոր հոլովակը 1 միլիոնից ավելի դիտում Է հավաքել
Բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանի f երգի նոր հոլովակը մի քանի ժամում 1 միլիոնից ավելի դիտում Է հավաքել YouTube-ում: Հոլովակում Շիրանը, հիփ-հոփ կատարող Դեյվը եւ արգենտինացի ռեփեր Պաուլո Լոնդրան հեծանիվ են վարում Լոնդոնում եւ երգում աղջիկների հետ հարաբերությունների մասին: Սա Շիրինի՝ հուլիսին թողարկված No.6 Collaborations Project վերջին ալբոմից (որի բոլոր կոմպոզիցիաները ձայնագրվել են այլ կատարողների…
Բրիտանիայում կարող է հեշտանալ վիզային ռեժիմը գիտնականների համար
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Միացյալ Թագավորության իշխանությունները մտադիր են դյուրացնել գիտնականների համար մուտքի արտոնագիր ստանալու ռեժիմը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նրա խոսքով՝ այդպիսի ռեժիմ նախատեսում են սահմանել մինչև տարեվերջ։ Ջոնսոնը նաև նշել է, որ նորարարությունն անհրաժեշտ է աշխարհի ամենալավ ուղեղները Բրիտանիա տանելու համար։
Ուկրաինայում կայծակի հետևանքով երեք մարդ է մահացել
Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկի մարզի գյուղերից մեկում կայծակի հարվածից 3 մարդ է զոհվել, ևս 2-ը՝ տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին հայտնել է Ռիա Նովոստին: «Դժբախտ պատահար է եղել Ռոհատին քաղաքում: Կայծակը հարվածել է կանգառին, որտեղ այդ ժամանակ 5 մարդ էր գտնվում: Հարվածի հետևանքով զոհվել է 3 տղամարդ, իսկ 2 կանայք հոսպիտալացվել են»,- ասվում է Ուկրաինայի ազգային ոստիկանության տարածած…
Թուրքիայում 10 մարդ է վիրավորվել հրաձգության հետևանքով
10 մարդ վիրավորվել է Թուրքիայի կենտրոնում գտնվող Կոնիա քաղաքից հյուսիս գտնվող Սելջուկլու շրջանի սրճարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այս մասին հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը։ Ըստ «ՌԻԱ Նովոստի» հեռուստաալիքի տվյալներով, երկու մարդ վիճել են սրճարանում, հետո ծեծկռտուք սարքել, այնուհետև նրանցից մեկը հանել է հրացանը և անկանոն կրակ բացել սրճարանի ներսում։ Ինչպես հայտնում է հետուստաալիքը, տուժածները…
Վորոնեժում 2 և 3 տարեկան հայ երեխաներ են մահացել
ՌԴ Վորոնեժի մարզում երկու հայ երեխա է մահացել: 3-ամյա տղան և 2-ամյա աղջիկը մահացել են գազի արտահոսքից թունավորումից: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով շրջանային դատախազության հաղորդագրությունը: Երեխաների մարմինները գտել են Սեմիլուկսկի շրջանի Ստարայա Վեդուգա գյուղում, ֆերմայի բնակելի տարածքում: «Նախնական եզրակացության համաձայն՝ երեխաները մահացել են գազից թունավորվելու հետևանքով: Ծնողները նրանց թողել են ֆերմայի բնակելի…
Անտառային հրդեհի պատճառով 130 մարդու գտնվելու վայրն անհայտ է
Կալիֆորնիայում անտառային հրդեհներին զոհ է գնացել առնվազն 59 մարդ: Նահանգի հյուսիսում, որտեղ շարունակում է մոլեգնել Camp անվանումը ստացած հրդեհը, 56 մարդ է մահացել: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Բյութ շրջանի շերիֆ Քորի Հոնին: Նահանգի հարավում, Մալիբու քաղաքի մերձակայքում առնվազն 3 մարդ է մահացել: Մոտ 130 մարդու գտնվելու վայրն անհայտ է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:…










