Նախատեսվում է Cybertruck էլեկտրական բեռնատարը վերածել էլեկտրական նավակի։ Նախագիծը գործարկում է Գիտությունների դոկտոր և ամերիկացի ձեռնարկատեր Էնթոնի Դայմոնդը: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին:
Cybercat-ը կհամալրվի 50 կՎտ հզորությամբ 1-5 շարժիչով, որոնք սնվելու են էլեկտրամեքենայի մարտկոցից:
Նախագիծը դեռևս կոնցեպտային է, և աշխատող նախատիպ չկա: Ակնկալվող առավելագույն արագությունը կկազմի ավելի քան 40 կմ/ժամ, իսկ ընթացքի երկարությունը 80-185 կմ՝ կախված շարժիչների քանակից:
Նորույթի ակնկալվող գինը կմեկնարկի 24 000 դոլարից և կարող է հասնել 33 000 դոլարի՝ դարձյալ կախված շարժիչների քանակից: