ԱՄՆ քաղաքացիները պետք է զգուշանան Կիպրոս մեկնել

Հրապարակող՝

,

ԱՄՆ քաղաքացիները պետք է զգուշանան Կիպրոս մեկնել

Ամենադիտվածներ

Միացյալ Նահանգները զգուշացրել է իր քաղաքացիներին վերանայել Կիպրոս մեկնելու ծրագրերը՝ բրիտանական ռազմական բազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով։ ԱՄՆ Պետդեպարտամենտը թույլատրել է ամերիկացի պետական որոշ ծառայողների և նրանց ընտանիքների հեռանալ երկրից։ Այս պահի դրությամբ Կիպրոսը գտնվում է ճանապարհորդական զգուշացումների երրորդ մակարդակում՝ մեկ աստիճան ցածր ամենաբարձր «չմեկնել» մակարդակից։ Մի շարք ավիաընկերություններ արդեն դադարեցրել են թռիչքները դեպի կղզի։

Իրանական հարձակումը տեղի է ունեցել Լիմասոլի մոտ գտնվող RAF Akrotiri ռազմաբազայի վրա, իսկ հաջորդ օրը վնասազերծվել են ևս երկու անօդաչու սարքեր։ Կիպրոսյան աղբյուրների համաձայն՝ անօդաչու սարքերը հնարավոր է արձակված լինեն Լիբանանից։ Լարվածության աճի ֆոնին ՆԱՏՕ-ն և ԵՄ երկրները մեծացնում են տարածաշրջանում ռազմական ներկայությունը։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Հունաստանը արդեն ուղարկել են հակադրոնային համակարգեր, ռազմական ուղղաթիռներ և ռազմանավեր՝ ապահովելու անվտանգության բարձր մակարդակը։

Ամենաթարմ