fbpx
Իրավական

Դա շտապ հավաք էր․ Օսիպյանը՝ դատարնները փակելու ակցիայի մասին

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, մայիսի 28-ին հաղթանակների օրվա առթիվ Սարդարապատում շնորհավորանքի խոսք ուղղելով հայ ժողովրդին, նշեց.

«Մայիսը թող միշտ հաղթանակների ամիս լինի, տարին 12 ամիս թող հայերի հաղթանակների ամիս լինի»:

Լրագրողները նշեցին, որ Օսիպյանի արտահայտությունը, թե «դատարանների արգելափակման ակցիան ինքնաբուխ էր», քննադատության առարկա դարձավ:

«Դա շտապ հավաք էր, իսկ որտե՞ղ է գրված, որ շտապ հավաք չէր: Չի եղել նման բան»,- ասաց Օսիպյանը:

Նա ընդգծեց՝ որևէ տեղ նշված չէ, որ վարչապետն իրավունք չունի, որևէ մեկն իրավունք չունի:

«Շտապ հավաքը ո՞րն է, ստեղծված իրադարձության շուրջ է լինում, որ հասարակությանը շտապ հասանելի լինի»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե գործադիրը դատական իշխանությանն է ճնշում, Օսիպյանն արձագանքեց.

«Որտե՞ղ եք ճնշում տեսել»:

Ոստիկանապետն ընդգծեց՝ իրեն իրավունք չի վերապահի վարչապետի գործողությունները մեկնաբանել: Նա նաև ասաց՝ եթե ոստիկանության համակարգում որոշեն վեթինգ անցկացնել՝ խնդիր չկա, թող իրականացնեն, իրենք միշտ պատրաստ են:

Խոսելով այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանը ոստիկաններով է շրջում, հարցին՝ արդյո՞ք վտանգ է սպառնում նրան, Օսիպյանն ասաց.

«Վտանգն իրենք են որոշում: Նա գրությամբ դիմել է ոստիկանություն, մենք պարտավոր ենք կատարել»:

Լրագրողները նշեցին՝ ոստիկանությունը տարիներ շարունակ բռնություն էր գործադրում, ինչին Օսիպյանն արձագանքեց.

«Ես համամիտ չեմ ձեզ հետ, որ ոստիկանությունը բռնություն է գործադրել: Եթե պահի տակ գործադրել է բռնություն, դա չի նշանակում, որ պետք է ամիսներ, տարիներ անցնեն և ինչ-որ վեթինգի ենթարկվեն: Լինում է դեպք, լինում է ծառայողական քննություն, և չկա մի դեպք, որով նշանակված ծառայողական քննություն չլիներ, և մեղավորները կարգապահական պատասխանատվության ենթարկված չլինեին»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ