fbpx
Աշխարհ

Հարավային Օսիայի ԿԸՀ-ն դադարեցրել է Ռուսաստանին միանալու հանրաքվեի աշխատանքները

Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) կասեցրել է Ռուսաստանի Դաշնությանը միանալու վերաբերյալ հանրաքվեի նախապատրաստումը նախագահ Ալան Գագլոևի՝ ավելի վաղ հրամանագրի հետ կապված։ Այս մասին չորեքշաբթի, հայտնել է ԿԸՀ նախագահ Էմիլիա Գագիևը։

Մայիսի 30-ին Գագլոևը կասեցրել է հանրապետության նախկին ղեկավար Անատոլի Բիբիլովի՝ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու մասին հանրաքվեի հրամանագիրը՝ մինչև Մոսկվայի հետ խորհրդակցությունների ավարտը։

«Երեքշաբթի օրը կայացած նիստում հանձնաժողովի անդամները եկել են այն եզրակացության, որ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի գործունեությունը ավտոմատ կերպով դադարեցվում է՝ Անատոլի Բիբիլովի համապատասխան հրամանագրի կասեցման պատճառով»,- ասել է Գանիևան։

Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 13-ին հաստատել և այն ժամանակ գործող նախագահ Բիբիլովին է ուղարկել փաստաթղթերի փաթեթ՝ հանրապետության՝ Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։ Բիբիլովը մարտի 30-ին ասել էր, որ Հարավային Օսիան իրավական քայլեր է ձեռնարկելու Ռուսաստանի Դաշնությանը միանալու համար։

Հարավային Օսիայի նախագահական ընտրություններում հաղթած Ալան Գագլոևը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է, որ հանրաքվեն պետք է անցկացվի, երբ Մոսկվան հասկացնի, որ դրա ժամանակը եկել է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ