Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետի հայրը բողոքի ակցիա է իրականացրել կառավարության շենքի դիմաց

Ամենադիտվածներ

Նախորդ տարվա սեպտեմբերի 18-ին  Եղեգնաձոր քաղաքում դաժան ծեծի էր  ենթարկվել փոխգնդապետ Արա Մխիթարյանը։ Այսօր՝ մարտի 12-ին նրա հայր` Սամվել Մխիթարյանն  բողոքի ակցիա է իրականացրել կառավարության շենքի դիմաց:

Մխիթարյանի պահանջում է, որ վարչապետը իր հետ հանդիպի:

«Իմ պահանջն է՝ հանդիպում, պարոն Փաշինյանի հետ: Ինձ ասեցին, որ Փաշինյանն արձակուրդում է, իրա գործերով է: Հիմա իմ պահանջն է, որ կառավարությունից մեկն ու մեկը գա, իմ խոսքերը լսի ու փոխանցի պարոն Փաշինյանին: Ուզում եմ՝ խոսքս հասնի Փաշինյանին, որ տեսնի ինչ դատական համակարգ է»,- ասաց Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում:

Նա նաև նշեց, որ եթե իր բողոքի ձայնը տեղ չհասնի, ապա կդիմի կտրուկ միջոցների, որոնց մասին նախապես զգուշացրել է. «Հիմա անելիքներիս մասին չեմ ասի, քանի որ նախապես իմանան, կկաշառեն գործով զբաղվող մարմիններին: Ամեն դեպքում, վերջին քայլն իմն է»:

Հիշեցնենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում: Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը։

 

Ամենաթարմ