Եթե անհրաժեշտություն լինի քարոզարշավը կընդհատենք. Նիկոլ Փաշինյան

Ամենադիտվածներ

5lrpgrlg_russian-president-vladimir-putin-afp-650_625x300_12_September_18

Այսօր՝ մարտի 12-ին Ջերմուկում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում քարոզարշավը կընդհատեն։

«Հանրաքվեի քարոզարշավն այս պահին շարունակվում է, քանի որ այն ընդհատելու անհրաժեշտություն չկա, եթե կորոնավիրուսով պայմանավորված լինի անհրաժեշտություն, կընդհատենք»,-ասել է նա:

Վարչապետը նշեց, որ հիմա հիվանդների հետ շփված մարդկանց շրջանակը պարզվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ:

«Ընդ որում, կարող է լինեն մարդիկ, որոնք կմեկուսացվեն «Գոլդեն Փելեսում», և կարող են մարդիկ լինել, որոնց կխնդրեն, որ իրենց տանը մեկուսանան:

Հիշեցնենք, որ մարտի 11-ի տվյալներով Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 3 հաստատված դեպք: 1 դեպք գրանցվել է մարտի 1-ին: Դեպքերը չորսն են, կարանտինի մեջ գտնվող անձինք՝ 41-ը:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ