fbpx
Իրավական

«Սպայկա»-ի աշխատակիցների բողոքի ակցիան ավարտվեց

«Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման դեմ բողոքի ակցիան, որը շարունակվում էր Կառավարության շենքի դիմաց, ավարտվեց:

Ցուցարարներին մոտեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նաիրի Սարգսյանը «Սպայկա» ընկերության աշխատակիցներին խնդրեց հստակեցնել վարչապետից իրենց ակնկալիքները՝ շեշտելով, որ վարչապետը բազմիցս ասել է, որ քրեական գործերի ընթացին երբեք չի խառնվելու, և, բնականաբար, այս գործը բացառություն չի կարող լինել: «Եթե կա այլ բան, որ ակնկալում եք վարչապետից, ես պատրաստ եմ փոխանցել»,- ասաց Նաիրի Սահակյանը:

«Սպայկա» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը կոչ արեց ծափահարել Դավիթ Ղազարյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվին:

Բողոքի ակցիա իրականացնող անձինք որոշում կայացրին վերադառնալ իրենց տները կամ աշխատանքի վայր: Ակցիաները շարունակական են լինելու, սակայն մանրամասներ չհայտնվեցին, թե ինչպես և որտեղ է իրականացվելու հերթական ակցիան:

«Ադմինիստրացիայի աշխատակիցներին խնդրում եմ գալ աշխատավայր, իսկ ջերմոցների աշխատակիցներին՝ գնալ տուն, հանգստանալ, ուժ հավաքել: Մենք այժմ իրավունք չունենք էմոցիաներով շարժվել»,- նշեց Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ հետագա քայլերի մասին իրենք հավելյալ կտեղեկացնեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ