Օգոստոսի 21-ին Դամասկոսի Հայոց առաջնորդարանում դեսպան Տիգրան Գևորգյանի և Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի կառավարության կողմից սիրիահայությանը հատկացված ֆինանսական օգնության տրամադրումը Դամասկոսի կարիքավոր հայ ընտանիքերին: Այս մասին հայտնում է ԱԳՆ կայքը:
Նշվում է, որ ֆինանսական օգնության տրամադրումն իրականացնելու համար Առաջնորդարանին կից ստեղծված հատուկ հանձնաժողվը շուրջ 300 կարիքավոր հայ ընտանիքներին տրամադրել է դրամական օժանդակություն, որով մեր հայրենակիցները Դամասկոսում և արվարձաններում գործող խանութների ցանցից կարող են ձեռք բերել սննդամթերք, առաջին անհրաժեշտության ապրանքներ և անձնական հիգիենայի պարագաներ:
Մոտ օրերս սիրիահայության հատկացված ՀՀ կառավարության օգնության հաջորդ չափաբաժինը կբաշխվի նաև Հալեպի և հյուսիսարևելյան շրջանների 4750 կարիքավոր հայ ընտանիքներին:
https://www.facebook.com/MFA.Armenia/posts/4892735654085925?__xts__[0]=68.ARBDSYglTKaxoA8OingO5VfGVNVmlA2q9IOaYl5S42_dOM2jiZyAfhOqa66awNqiqeSBtRvW3kQqox1-BTGdCnu6dkyPk-0BghQRa4oDUje_sNPqzM-7BqULypXmWInUaCjBgJGPCdEPdqGMOz8OrFh1sspeQSVQZOrxY7RbiJccDZtb7pycZh_ukJHXYl5gbN7MC698yTUle4N6rT6HTnkAa7xWkQWWlWbygsYMPf0T6RQRSw6rJkx0trgEiTgo1QyiPushdzlnlDRudtcEAS2c-_GPE4YuApozHAkQoPGnCfcww2K_Bo40YvKQIJrzXCIwCm3lHVVqJU9MK5ts23HLXw&__tn__=-R
