Երեկ՝ դեկտեմբերի 7-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան փողոցում։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Նշվում է, որ ոստիկանություն ահազանգը ստացվել է 21:50-ին՝ հիվանդանոցից․ բուժօգնության էր տեղափոխվել «պարանոցի շրջանի և ձախ ստորին վերջույթի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ մի տղամարդ։
Ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել բենզալցակայանի մոտ՝ վիճաբանության ժամանակ։ Վնասվածք ստացածին սուր-կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել 36-ամյա մի տղամարդ։
Ըստ աղբյուրի՝ տղամարդը բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է Ոստիկանություն։ Կատարվում է քննություն։