Մակ գլխավոր քարտուղար Անոտնիո Գուտերեշը երեքշաբթի օրը շփում է ունեցել կորոնավիրուսով հիվանդ մարդկանց հետ, որից հետո որոշել է ինքնամեկուսանալ ու չեղարկել դեմ առ դեմ ձևաչափով բոլոր հանդիպումները։
Այս մասին հայտնում է France24-ը։
Նշվում է, որ Գուտերեշը չունի քովիդի ախտանշաններ, իսկ առաջին թեստի պատասխանն էլ դրական է եղել, բայց որոշել է ռիսկի չգնալ ու սպասել վերստուգմանը, որը կայանալու է դեկտեմբերի 9-ին։

